Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

«Վերնատունը» ընդլայնվել է

«Վերնատունը» ընդլայնվել է
24.02.2015 | 12:06

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը հանձնվել է վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի տնօրինությանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի ազգականը, որ բնակվում էր կենտրոնին կից տանը, համաձայնել է վաճառելու բնակարանը, ինչի շնորհիվ«Վերնատուն» կոչվող կենտրոնի տարածքն ընդլայնվել է: Աշխատանքներ են տարվում բնակարանը մշակութային կենտրոն դարձնելու ուղղությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ